Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 00.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է ընդունվել 1994 թ. ծնված Դավիթ Օ.-ն:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Դավիթ Օ.-ն վնասվածքն ստացել է ժամը 00.40-ի սահմաններում իրենց շենքի շքամուտքի մոտ անհայտ անձի կողմից հրազենի գործադրման հետևանքով: