Единая Россия կուսակցության Գլխավոր խորհուրդը հավանության արժանացրեց Սերգեյ Նարիշկինի թեկնածությունը՝ որպես Պետդումայի նախագահ:
Ըստ «Ազատություն» ռադիոյի ռուսական ծառայության՝ այս մասին հայտնել է նիստի մասնակիցներից մեկը. նրա անունը չի հրրապարակվում: Առայժմ այս մասին պաշտոնական հայտարարություն չի եղել:
Հիշեցնենք, որ Պետդումայի գործող նախագահ Բորիս Գրիզլովը ցանկանում է հրաժարվել իր խորհրդարանական մանդատից:









































