Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

5 մենամարտ և 5 հաղթանակ. Արմֆայթինգի նախագահը գոհ է

Այսօր «Արմատ» մամուլի ակումբի հյուրն էր Հայաստանի Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը: Ասուլիսին մասնակցում էին նաև միջազգային մրցաշարի հաղթողներ Անդրանիկ Կարապետյանը, Հրանտ Ասատրյանը, Վարշամ Գևորգյանը և Տարոն Մկրտչյանը:

Նշենք, որ Վրաստանում դեկտեմբերի 11-ին կայացած մրցումներին Հայաստանի հավաքականը գերազանց ելույթ ունեցավ` մեկը մյուսի ետևից ծնկի բերելով Ադրբեջանի հավաքականի մարզիկներին, և ոչ միայն նրանց:

«Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ներկաներին: Հավաքականը նոր է վերադարձել Վրաստանից, որտեղ դեկտեմբերի 11-ին մասնակցեց Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հավաքականների միջև կայացած միջազգային մրցումներին: Այն կարող ենք համարել նաև Կովկասի առաջնություն:

Մենք ներկայացանք 5 հոգանոց կազմով` տարբեր քաշային կարգերում: Բոլոր մենամարտերի 1-ին ռաունդում տարանք հաղթանակներ` բացառությամբ մեկի, որը մեր օգտին ավարտվեց 2-րդ ռաունդում»,- նշեց ֆեդերացիայի նախագահը:

Հայկ Ղուկասյանը խոսեց նաև 2011 թվականին Արմֆայթինգի կատարած աշխատանքների և ադրբեջանցի մարզիկների դեմ կայացած մենամարտերի առանձնահատկության մասին:

«Արմֆայթինգի` 2011 թվականին կատարած աշխատանքը գնահատում եմ գերազանց: Մենք արդեն մասնակցել ենք 26 մրցաշարի, իսկ դեկտեմբերի 20-ին կմասնակցենք Մախաչկալայում կայանալիք Աշխարհի թիմային առաջնությանը, որտեղ Հայաստանը կներկայացնեն 2 մարզիկներ՝ Հրանտ Ասատրյանը և 27-ամյա Էդիկ Աբելյանը. Հրանտ Ասատրյանը ելույթ կունենա Մ-18 տարեկանների մրցապայքարում:

Բոլոր մենամարտերն էլ կարևոր են, սակայն ադրբեջանցիների դեմ պայքարն առանձնահատուկ է, քանի որ այդ պայքարում պատասխանատվությունը շատ ավելի մեծ է: Բացի այդ, Օլիմպիական կոմիտեի կողմից կա հրահանգ. «Եթե պատրաստ չես, մի՛ մենամարտիր»: Ադրբեջանցիները մեզ համար լուրջ մրցակիցներ չեն»,- ասաց Հ. Ղուկասյանը:

Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահը նաև նշեց, որ թեև Ադրբեջանի հավաքականն ուներ 30 ներկայացուցիչ, սակայն թիմային հաշվարկով Հայաստանը գրավեց առաջին տեղը, քանի որ բոլոր մարզիկներն էլ հաղթել են: Վրաստանը գրավեց երկրորդ, իսկ Ադրբեջանը` երրորդ տեղը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում