Reuters-ի հաղորդմամբ, ԱՄՆ պետդեպարտամենտը դատապարտել է Բելառուսի մայրաքաղաքում «անհամաչափ ուժի» կիրառումը ընդդիմության բողոքի ակցիայի մասնակիցների հանդեպ: Պետդեպը հայտարարել է` ԱՄՆ-ն «չի կարող» Բելառուսում դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած նախագահի ընտրությունը ճանաչել օրինական:
«ԱՄՆ-ն համակարծիք է ԵԱՀԿ եզրակացության հետ: Մենք չենք կարող ընտրությունների արդյունքները համարել օրինական»,- հայտարարել է պետդեպարտամենտի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին, հաղորդում է France-Presse-ը:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ռոբերտ Գիբսն էլ հանդես է եկել հայտարարությամբ` Բելառուսի իշխանության գործողությունները որակելով որպես նահանջ առանցքային հարցերի և ԱՄՆ հետ փոխհարաբերությունների առումով։ ԱՄՆ պաշտոնապես կոչ է արել անմիջապես ազատ արձակել բողոքի գործողությունների ժամանակ ձերբակալվածներին: