Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ հաջի Ալլաշուքյուր Փաշազադեն պաշտոնական նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևին` վերջին օրերին Մոսկվայում և ՌԴ այլ քաղաքաներում ազգայնական ալիքի վրա տեղի ունեցող անկարգությունների առիթով:
Ինչպես հայտնել է 1news.az–ը` նամակում Փաշազադեն իր անհանգստությունն է հայտնել Ռուսաստանում ստեղծված իրավիճակի համար, ինչպես նաև ողջ Ռուսաստանում և մայրաքաղաքում խնդրի արագ կարգավորման հույս է հայտնել:
Նամակը երեկ փոխանցվել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատանը: