Ընտրություններից առաջ Եգիպտոսում փակվել է 12 հեռուստաալիք: Այս մասին հաղորդել է իսրայելական Հաարեցը` հղում անելով եգիպտական խոշոր արբանյակային հեռարձակող NileSat-ին:
Ըստ այդ հաղորդագրության` ընկերությունները փակվել են հեռարձակման արտոնագրի կանոնները խախտելու համար: Եվս 20 հեռուստաալիք զգուշացվել են:
Այս տարվա սկզբից ընդհանուր առմամբ փակվել է 17 հեռուստաալիք:
Փորձագետներն այս ամենը կապում են երկրում առաջիկայում տեղի ունենալիք ընտրությունների հետ: Ընտրությունների օրը դեռ որոշված չէ, սակայն ենթադրվում է, որ տեղի կունենան նոյեմբերի վերջին:
Բացի այդ, իշխանություններն աշխատում են սահմանափակել բջջային կապ տրամադրողների աշխատանքը: Այս ամենն արվում է ընդդիմադիր ուժերի հնարավոր հաջողությունը կանխելու համար: Վերջերս հիմնական` «Մուսուլման եղբայրներ» ընդդիմադիր շարժման 150 անդամ ձերբակալվել է: