Անգլիայի առաջնության 18-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Սիթի»-ն սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտություն կրեց «Էվերտոն»-ից: Հանդիպման 4-րդ րոպեին «Սիթի»-ի պաշտպանության կոպիտ սխալից հետո հաշիվը բացեց Թիմ Կեհիլը: 19-րդ րոպեին Լեյտոն Բեյնսի ջանքերով «Էվերտոն»-ը ստացավ երկու գնդակի առավելություն: 55-րդ և 60-րդ րոպեներին հյուրերի հարձակվող Անիչեբին երկու դեղին քարտ ստացավ և հեռացվեց խաղադաշտից, որից հետո «քաղաքաբնակներ»-ի գրոհներն ավելի վտանգավոր դարձան: 72-րդ րոպեին Ջոնսինի, Սիլվայի և Յայա Տուրեյի մասնակցությամբ խառնաշփոթ գրոհի արդյունքում «Էվերտոն»-ի պաշտպան Ջագիելկան դարձավ ինքնագոլի հեղինակ: Մնացած 18 րոպեներն ու մրցավարի կողմից ավելացված ժամանակն անցավ «Սիթի»-ի բուռն գրոհների ներքո, բայց այդ երեկո հրաշալի էր գործում «Էվերտոն»-ի դարպասապահ Թիմ Հովարդը:
Նշենք, որ «Մանչեսթեր Սիթի» մարզադաշտում «քաղաքաբնակներ»-ը «Էվերտոն»-ին վերջին անգամ հաղթել են 2007 թ. հունվարի 1-ին: