ԱՄՆ-ի Քենթուկի նահանգում ապրող իրաքցին ուրբաթ օրը մեղավոր է ճանաչվել Իրաքում ամերիկացի զինվորներին սպանելու փորձի համար՝ Ալ-Քաիդայի գործողություններին օժանդակելու և նրանց հատուկ տեսակի պայթուցիչներ պատրաստել սովորեցնելու համար:
Reuters-ը գրում է, որ 30-ամյա Ուաադ Ռամադան Ալուանը մեղավոր է ճանաչվել դաշնային դատարում: Դա առաջացրել է Հանրապետական կուսակցության քննադատությունը՝ ԱՄՆ Կոնգրեսի նկատմամբ, քանի որ նրանք կարծում են, որ ահաբեկչության մեջ կասկածվողները պետք է դատվեն ամերիկյան ռազմական բազաների դատարաններում:
Օբամայի վարչակազմը հայտնել է, որ դաշնային դատարանը ևս կարող է նման ահաբեկչական դեպքերի հետ առնչվել:









































