Tuesday, 09 06 2026
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Լարսը բաց է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի
Իրանը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությանը չի հակադրվում
07:50
Թրամփը սպառնացել է մենակ թողնել Նեթանյահուին, եթե Իրանի դեմ հարվածները շարունակվեն. Axios
Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կենսաբազմազանության պահպանության, կայուն զարգացման և օրենքի գերակայության միջև փոխկապակցվածության ամրապնդման հնարավորություն
07:30
Նավթի գներ – 08/06/26
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Բացառված չէ, որ ԲՀԿ-ն ՀՀԿ-ին առաջարկի միասնական ցուցակ կազմել. մամուլ

«ԲՀԿ-ում «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Անահիտ Հարությունյանի հայտարարության հետ կապված որևէ քննարկում չի եղել»,- երեկ «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԲՀԿ մամլո խոսնակ Բաղդասար Մհերյանը:

Թերթի տեղեկություններով` Ա. Հարությունյանի հայտարարությունից հետո ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը զանգահարել է Ա. Հարությունյանին և պարզաբանում է պահանջել: Ա. Հարությունյանն էլ իբրև թե զարմանալով` մոտավորապես պատասխանել է, թե իր մտքով երբեք չի անցել, որ ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանին չի պաշտպանի: Քաղաքական շրջանակներում տարածված խոսակցությունների համաձայն` Ա. Հարությունյանի միջոցով իշխանությունները փորձում են ճնշել ԲՀԿ-ին` Ս. Սարգսյանին նախագահական ընտրություններում պաշտպանելու մասին հայտարարություն ստանալու նպատակով: Խոսակցություններ կան, որ այդ ճնշումները շարունակվելու են ձերբակալությունների, հայտարարությունների, ստուգումների, ընդհուպ` մինչև` ԲՀԿ-ից գործարարների դուրս գալու տարբերակներով:

Վերջին թեմայով «168 Ժամ»-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի հետ.

-Ձեր կուսակցությունում Ա. Հարությունյանի նման շատե՞րն են մտածում, որ նախագահական ընտրություններում պետք է անպայման պաշտպանեք Ս. Սարգսյանին, հակառակ դեպքում դուրս կգան կուսակցությունից:

-Ես գիտեմ, որ մենք կոալիցիոն հուշագիր ստորագրած քաղաքական ուժ ենք, և ես հասկանում եմ, որ այս պահի դրությամբ դա գտնվում է ուժի մեջ: Ու դրա հետ կապված այլ մեկնաբանություններ չեմ ուզում տալ: Մենք ստորագրել ենք այդ փաստաթուղթը: Սա է իրողությունը:

-Այդ փաստաթղթից ելնելով կարելի՞ է միանշանակ ասել, որ ԲՀԿ-ն 2013թ. Ս. Սարգսյանի թեկնածությունն է պաշտպանելու։

-Ես այդպես եմ մտածում։

-Այսինքն բացառվու՞մ է, որ ԲՀԿ-ն նախագահի այլ թեկնածու ունենա:

-Ես ինչպես կարող եմ ինչ-որ բան բացառել: Ինքս որպես անհատ ոչ՛ կարող եմ, ոչ՛ էլ իրավունք ունեմ: Մենք ստորագրել ենք համապատասխան փաստաթուղթ, և այն դեռ ուժի մեջ է:

-Պարոն Բոստանջյան, առաջիկա ընտրություններում ԲՀԿ-ն ձգտում է ավելացնե՞լ իր ձայների քանակը, թե՞ հավատարիմ է մնալու կոալիցիոն հուշագրին: Դրանք հակասում են միմյանց:

-Չեն հակասում: Քաղաքական ուժը ձգտում է մաքսիմալի և, որպես հուշագիր ստորագրած կուսակցություն, ունենք պարտավորություններ` ընտրություններին միմյանց նկատմամբ չկիրառել անթույլատրելի մոտեցումներ:

-Այսինքն` միմյանց հաշվին չավելացնել հարաբերակցությունը:

-Մի ասա` հարաբերակցություն:

-Բայց կոալիցիոն հայտարարության մեջ է այդպես գրված:

-Ասա` միմյանց հաշվին չուզենալ ավելի գերակա ներկայանալ:

-Իսկ հնարավոր համարո՞ւմ եք կոալիցիոն կուսակցություններով ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելը:

-Եթե միասնական ցուցակը իմ երկրին, մեզ բոլորիս բերելու է կայունություն, հանդարտություն, հանդուրժողականություն, թող լինի: Դա ինքնանպատակ մի երևույթ չէ, երկրի բարեկեցության, կայունության, անվտանգության համար ցանկացած մոտեցում արդարացի կլինի:

-Կարծիքներ են հնչում, թե իշխանությունները փորձում են այնպիսի իրավիճակ ստեղծել, որ ԲՀԿ-ն ու Գ. Ծառուկյանն իրենք ստիպված Ս. Սարգսյանին առաջարկեն ԱԺ ընտրություններին մասնակցել միասնական ցուցակով:

-Ես պարզապես նման հարցերին միշտ այսպես եմ պատասխանում` ոչ մի բան բացառված չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում