Երեկ` Թուրքիայի Ազգային ժողովում ելույթ ունենալիս, Դավութողլուն հայտարարել է. «Թուրքիան միջուկային զինաթափման հարցում Ճապոնիայի, Ավստրալիայի, Գերմանիայի հետ նոր նախաձեռնություն է սկսել: Թուրքիան կողմնակից է, որ բոլոր երկրները խաղաղ ճանապարհով միջուկային էներգիա ձեռք բերեն, բայց դեմ է միջուկային զենքերի արտադրմանը: Դավութօղլուն նաև խոսել է Թուրքիա-ԵՄ հարաբերությունների մասին՝ շեշտելով, որ ԵՄ-ն Թուրքիայի արդիականացման գործընթացում ամենակարևոր քայլերից մեկն է, և չնայած այդ ճանապարհին անընդհատ խոչընդոտներ են առաջանում, Թուրքիան վճռականորեն շարունակելու է ԵՄ անդամակցության ուղին, քանի որ Թուրքիան Եվրոպայի մի մասնիկն է»: