Thursday, 28 03 2024
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ապրիլի 5-ին ստորագրելիք փաստաթուղթը կարող է բեկում մտցնել տարածաշրջանում
ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել. «Հրապարակ»
Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ»
«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց. «Ժողովուրդ»
Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան. «Հրապարակ»
Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Արտավազդ Բ-ի երազած ողբերգությունը. Գագիկ «Չ» արքան

Մեկուկես տարի առաջ` ճիշտ այն օրը, երբ մտավորական ավագանին Երևան քաղաքի քաղաքապետի ընտրության նախօրեին համալրեց ՀՀԿ ավագանու թեկնածուների շարքերը և ՀՀԿ-ականների հետ սկսեց շրջել Երևանի բակերում ու քարոզարշավ իրականացնել, հետաքրքրություն առաջացավ հասկանալու…

Ո՞րն է նրանց` ավագանի դառնալու նպատակը, ի՞նչ են ուզում փոխել քաղաքում, արդյո՞ք իրենք իրենց պատկերացնում են քաղաքականության մեջ, արդյո՞ք քաղաքապետը համապատասխանում է մեր մտավորական-ավագանու պահանջներին, ինչպե՞ս են ավագանու մշակույթի գործիչները պատկերացնում ընդհանրապես քաղաքապետի տեսակը:
Lragir.am-ին տված հարցազրույցներում ավագանու ՀՀԿ համամասնական ցուցակով առաջադրված ճարտարապետ Լևոն Իգիթյանը, ռեժիսոր, դերասան Միքայել Դովլաթյանը (կինոռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանի որդին), դերասանուհի Մարիամ Ղազարյանը («Տաքսի-տաքսի» հեռուստաներկայացման Ադելաիդան), դերասան Վլադիմիր Մսրյանը փորձեցին հիմնավորել իրենց` ավագանի դառնալու պատճառները: Պատասխանները հանրության շրջանում, անկեղծ ասած, մեծ արձագանք գտան: Ճարտարապետ Լևոն Իգիթյանը դեռ այն ժամանակ մեզ հետ զրույցում նշել էր, որ տղամարդկանց մեջ բոլորից շատ գնահատում է տղամարդկությունը: «Գագիկ Բեգլարյանը, պարզ ասած, դմբուզ ունեցող տղա է: Մեր իրականությունն այդ տեսակ մարդ է պահանջում, ուժեղ տղա: Ես հարգում եմ ուժ ունեցող տղամարդկանց: Խոսքը միայն ֆիզիկականի մասին չէ, այլ նրա, ով վստահություն է ներշնչում: Նա եթե ասաց՝ կպատռվի, կանի, չանողներին էլ կպատժի, համոզված եմ, որովհետև ինքն էլ շատ խոստումներ է տվել և շատ ռեալ խոստումներ, ամպագոռգոռ բաներ չի ասել: Մի օր ինձ ասաց` ավելին ենք անելու, բայց բարձրաձայն չասենք, այնպիսի բան չասենք, որ հետո տակից չկարողանանք դուրս գալ, իսկ որ կարողանանք ավելին անել, դա էլ մեր պատիվը կլինի», – ասել էր Լևոն Իգիթյանը Lragir.am-ին տված հարցազրույցում: Դերասանուհի Մարիամ Ղազարյանն էլ ասել էր, որ Բեգլարյանին ճանաչել է դեռ մինչև քաղաքապետ եղած ժամանակ. «Այն, ինչ նա անում էր, սկզբից ինձ շատ զարմացրեց. ինչպե՞ս կարող է մարդը մտածել մյուսի մասին, մեզ համար մի քիչ զարմանալի է, երբ մտածում են կողքի մարդու մասին, ասենք` այս մարդը վատ է ապրում, ինչ-որ բանով օգնեմ: Հետո այն հանգամանքը, որ ինքը կապված էր թատրոնի հետ, իսկ ինձ համար թատրոնի հետ կապված մարդը նշանակում է հոգու մեծ հարստություն ունի, իսկ հոգու հարստություն ունեցող մարդը չի կարող ճղճիմ լինել, ուրեմն նա մեծ մտահորիզոն ունի: Եվ եթե նա արվեստագետին հնարավորություն է տալիս առաջ գնալու, մտածելու, ինչ-որ գործ անելու, ուրեմն նրա հոգու մեջ թատրոն կա: Նա ինձ համար ընդունելի մարդ է»:

Ռեժիսոր Միքայել Դովլաթյանն էլ նշել էր, որ Բեգլարյանին ճանաչել է մոտ 7 տարի, երբ նա առաջին անգամ թաղապետ էր ընտրվում. «Այսինքն` ես գիտեմ նրան գործ անելիս: Նա մի մարդ է, որի հա-ն հա է, չէ-ն` չէ: Եվ եթե նա հիմա ստանձնել է այդ պարտականությունները և գնացել է ընտրությունների ու դարձել քաղաքապետ, ուրեմն դա ինչ-որ բան նշանակում է»:
Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը և Մարտին Վարդազարյանը (ի դեպ, վերջինս նաև լանջաշղթան կախեց նրա վզին) իրենց հարցազրույցներում մեկ անգամ չէր, որ հիշատակում էին քաղաքապետի արժանիքների և հին Երևանը երևանցուն վերադարձնելու, Երևանը բարեկարգելու անհրաժեշտության մասին:
Ուղիղ մեկուկես տարի անց` Բեգլարյանի դմբուզը ցուցադրելուց հետո փորձեցինք նույն ավագանուց պարզել` որքանո՞վ գոհացրեց Բեգլարյանի քաղաքապետությունը, մյուս կողմից էլ` ի՞նչ են մտածում ստեղծված միջադեպից հետո նրա մասին, արդյո՞ք վերաբերմունքը չի փոխվել նրա նկատմամբ:

Դերասանուհի Մարիամ Ղազարյանից հետաքրքրվեցինք` մեկուկես տարվա ընթացքում ստացվե՞ց աշխատել արդեն նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ, քաղաքը վերափոխվե՞ց: Ըստ դերասանուհու` քաղաքի փոխվել-չփոխվելու մասին ավելի շատ կարող են պատասխանել բնակիչները, քանի որ ինքն էլ Բեգլարյանի հետ աշխատել է: Իսկ թե ինչ տեսակ մարդ է նա, դերասանուհին մնում է նախկին կարծիքին: «Ինչպես մտածել եմ նրա մասին, այդպես էլ հիմա եմ մտածում, կատարվածին ես տեղյակ չեմ, ներկա չեմ եղել և որևէ կարծիք այդ մասին հայտնել չեմ կարող, իսկ ինչ ասեկոսեներ են պտտվում, ինչ բամբասանքներ, ինձ դա չի հետաքրքրում», – նշեց Մարիամ Ղազարյանը: Որպես թատրոնի ներկայացուցիչ` քաղաքապետին ի՞նչ հաջողվեց թատրոնի համար անել, ի՞նչ փոխվեց մեր թատերական կյանքում: Մարիամ Ղազարյանի խոսքերով, աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են, որովհետև միանգամից ոչինչ լինել չէր կարող, բայց այն, որ կային նախադրյալներ, և ամեն ինչ արվում էր, երևի շուտով մենք դրա արագասիքները կտեսնենք, ապա հավելեց, որ ժամանակը շատ կարճ էր, և այդ կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ ոչինչ անել, բայց որ կար բարի կամեցողություն, և կար այն, որ նա կարող էր լսել ու իմանալ ցավերը… սա արդեն մեծ բան է, որ մարդն ականջը չի փակում: «Ցավում եմ, որ այսպես ստացվեց», – եզրափակեց դերասանուհին` ավելացնելով, որ իր վերաբերմունքը նախկին քաղաքապետի նկատմամբ չի փոխել, ինչ կարծիք ուներ, այդ կարծիքին էլ մնում է։ Նա ավելին կարող էր լինել, եթե, իհարկե, չլիներ այս դիպվածը: Այնուամենայնիվ, հետաքրքրվեցինք` հոգում թատրոն ունեցող մարդը կարող էր արդյո՞ք մարդ ծեծել, ասաց, որ չի կարող պատասխանել այդ հարցին, մարդ ծեծելն իր համար մի տեսակ շատ տգեղ արտահայտություն է:

Կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը այն կարծիքին է, որ Գագիկ Բեգլարյանը շատ բան է հասցրել անել հօգուտ Երևանի: Իսկ էկոլոգիայի տեսակետից քաղաքի տուժելու, ծառահատումների հետ կապված նշեց, որ այդ հարցում խիստ որոշում կա, որ նույնիսկ օրենքով թույլատրված ծառահատումը պետք է հատուցվի բազմապատիկ ծառատունկ անցկացնելուն համարժեք` հավելելով, որ Ուսանողական այգու հետ կապվածը պետք չէ վերագրել Գագիկ Բեգլարյանին. դեռ նախորդ քաղաքապետերի թույլտվությունն է եղել` 96-ին: Իսկ հարցին` Դուք մտավորական, արվեստագետ, ինքը քաղաքի դմբուզով տղա, ինչպե՞ս եք համատեղ աշխատել, նշեց, որ իրենք երկուսն էլ երևանցիներ են, այդտեղ արդեն մասնագիտությունը դեր չի խաղում: Իսկ քաղաքապետի հետ կատարված միջադեպը մաեստրոյի վերաբերմունքը նրա նկատմամբ չի փոխել. «Որպես մարդ` ես վստահում եմ նրան, իսկ սա, ես մեկ անգամ ասել եմ, որ այն պոռթկումնալից, վայրկենական զգացմունքային դրսևորումներից է, որից ոչ մեկս ապահովագրված չենք, որքան էլ մեզ կարողանանք զսպել», թեև նաև նկատեց, որ վայրկյանում տեղի ունեցած բաներ կան, որ չեն ներվում նույնիսկ կայսրին:

Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանից, որը դեռ մեկուկես տարի առաջ ասում էր, որ պետք է Երևանը երևանցուն վերադարձնել, փորձեցինք պարզել` որքանո՞վ հնարավոր եղավ դա անել։ Նա նշեց, որ, ի պատիվ նախկին քաղաքապետի, շատ կոնկրետ ծրագրավորված այդ քաղաքականությունը տարվել է: «Հիշո՞ւմ եք, Իսահակյանի արձանի շրջակայքը առաջին անգամ մաքրվեց, նստարաններ դրեցին, թոշակառուները, գործազուրկները նստում-հանգստանում էին և այլն: Քաղաքը սկսեց ծաղկապատվել: Որոշ մարդիկ ասացին` դա զգայական է, ես տեր եմ այդ զգայականին, որ արեց քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, որովհետև երբ ես աչք շոյող մայթերի կողքով անցնում եմ, և ամբողջ Երևանը կորած է ծաղիկների մեջ, ես ինձ զգում եմ երևանցի, իմ տրամադրությունը բարձրանում է` անկախ նրանից` ինչ տրամադրությամբ եմ տնից դուրս եկել», – նկատեց Աստղիկ Գևորգյանը` ավելացնելով, որ քաղաքում չի եղել, եկել է, իմացել, ափսոսել, քանի որ իրար հետ համատեղ շատ աշխատանքներ են ունեցել իրականացնելու: «Կարող ենք զգույշ չլինել, սխալներ թույլ տալ, եկեք ներենք և ոչ թե դնենք ու ծեծենք. եզն ընկավ, դանակավորները շատացա՞ն, ես դեմ եմ դրան, հավատարմությունը շատ լավ բան է բոլոր դեպքերում», – նշեց ժուռնալիստների միության նախագահը:

Երբ Լևոն Իգիթյանին հարցրինք` Ձեր նշած դմբուզը, ստացվում է, Գագիկ Բեգլարյանին խանգարե՞ց, ասաց, թե կատարվածի ընթացքում Մեղրիում է եղել: Ինչ է եղել` չի կարող ասել. «Եթե ասեմ` ողջունում եմ նման արարքը, կստացվի՝ ես իմ ամբողջ կենսագրության վրա խաչ եմ քաշում, բայց ես, միևնույն ժամանակ, գնահատական եմ տալիս նրա ադմինիստրատիվ գործունեությանը, սակայն արարքը, իհարկե, ողջունելի չէ»:
Նշենք, որ միայն Միքայել Դովլաթյանը չպատասխանեց որևէ հարցի` խոստանալով առանձին հարցազրույց տալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում