Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո, ՀԽՍՀ Հեղկոմի 1920-ի դեկտեմբերի 17-ի դեկրետով պետականացվել է էջմիածնի մատենադարանը, իսկ 1921-ի փետրվարի 5-ի դեկրետով՝ մատենադարանի հիմքի վրա ստեղծվել է Կուլտուր-պատմական ինստիտուտը։
Մատենադարանում պահվում են V—XVIII դդ. ձեռագրեր, XVI—XVIII դդ. հնատիպ գրքերի եզակի հավաքածուներ, հին և միջին դարերի հայ պատմագիրների, գրողների, փիլիսոփաների, մաթեմատիկոսների, աշխարհագետների, բժիշկների ստեղծագործություններ, հին հունական, արաբական, լատինական աշխատությունների թարգմանություններ, որոնց մի մասը բնագրի դեր են կատարում։











































