Hurriyet-ի հրապարկումներից մեկում հեղինակ Յալչըն Դողանը նշում է, որ Թուրքիայի էներգետիկայի նախարարը մեկնում է Ճապոնիա՝ երկրորդ ատոմային էլեկտրակայանը կառուցելու հարցերով: Ներկայումս Ռուսաստանը Թուրքիայի առաջին ատոմակայանի կառուցման համար ներդրում է արել Մերսին Աքքույուում: Այդտեղ թողարկված էներգիայի 70 տոկոսը Թուրքիան է օգտագործելու, իսկ մնացածը Ռուսաստանը այլ երկրների պետք է վաճառի: Ատոմակայանի ներդրումը 20 միլիարդ դոլար է. դա Թուրքիայում ամենամեծ օտարերկրյա ներդրումն է, իսկ Ռուսաստանի տեսանկյունից՝ ուրիշ երկրում Ռուսաստանի ամենամեծ ներդրումը: