Tuesday, 09 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Հույսը մնում է օլիգարխիան

Իշխանության վերջին շրջանի գործունեությունը կարծես թե միտված է հանրությանը ցույց տալ, համոզել, որ իշխանությունն ինքը շատ մեծ պատրաստակամություն ունի երկրում համակարգային լուրջ փոփոխություններ կատարել և խեղդել կլանաօլիգարխիկ համակարգը, բայց ահա օլիգարխիան դրան դիմադրում է և խոչընդոտում բարեփոխումներին: Եթե փոքր-ինչ կոպիտ ձևակերպենք, ապա փորձում են հասարակությանը համոզել մոտավորապես հետևյալը. Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, իշխանության մեջ եղած երիտասարդ այլ ինտելեկտուալներ փորձում են բարեփոխել իրավիճակը արմատապես, բայց չեն կարողանում, որովհետև օլիգարխիան լրջորեն դիմադրում է: Այս պնդման մեջ կա թե՛ ճշմարտություն, թե՛ չափազանցություն: Չափազանցությունը, թերևս, կապված է Սերժ Սարգսյանի և նրա ինտելեկտուալ շրջապատի ռեֆորմիստական անկեղծության հետ:

Մի քիչ դժվար է հավատալ, որ երկրի նախագահը, վարչապետը, այլ պաշտոնյաներ ունեն բարեփոխվելու ցանկություն, դրա համար ունեն արևմտյան տերությունների և կառույցների աջակցությունը, բայց մոտ չորս տարի է չեն կարողանում համակարգային փոփոխությունների հարցում մի նշանակալից ձեռքբերում արձանագրել: Ըստ երևույթին, իրականում նրանց ռեֆորմիստական ցանկությունն այսպիսին է. լավ կլինի իհարկե, որ փոփոխություններ անենք,- թե՛ Արևմուտքը մեզ կգովի, թե՛ հասարակությունը մեզ չի քննադատի,- բայց եթե այդ ռեֆորմները մեզ համար փոքր-ինչ դժվարություն և գլխացավ, փոքր-ինչ ռիսկ են առաջ բերելու, ապա պետք է ինչ-որ պատճառաբանություններ գտնել և խուսափել դրանց ուղղությամբ իրական քայլերից:

Մինչդեռ որևէ ռեֆորմատոր չի կարող առանց ռիսկի դիմելու ռեֆորմ իրականացնել ամբողջատիրական համակարգում: Հետևաբար` կա՛մ դիմում ես ռիսկի, կա՛մ էլ պարզապես օլիգարխներին դարձնում ես ինքնարդարացման միջոց: Բայց այստեղ է հենց ճշմարտության հատիկը: Բանն այն է, որ օլիգարխներն իսկապես դիմադրում են ռեֆորմներին, ու հասկանալի է, թե ինչու են դիմադրում: Նրանք վախենում են կորցնել իրենց սեփականությունը, իրենց ունեցվածքը, նաև պատասխանատվության ենթարկվել այն ճանապարհի համար, որով հարստացել են: Իսկ նրանցից շատերը հարստացել են և շարունակում են հարստանալ ընդհուպ քրեական պատասխանատվություն ենթադրող ճանապարհով:

Ուրեմն ի՞նչ անել, որ հաղթահարվի այդ դիմադրությունը: Չէ՞ որ այդ դիմադրությունը բավական լուրջ է, օլիգարխիան բավական լուրջ ուժ է, և այն կարող է նաև շահարկվել այլ ուժերի ու խմբերի կողմից: Այստեղ, թերևս, քննարկման տեղ ունի, այսպես ասած, տնտեսական համաներման գաղափարը: Իհարկե, օլիգարխիան պետության և հասարակության դեմ շատ մեղքեր ունի, որոնք ծածկելուն ի զորու չեն նույնիսկ այն բարեգործությունները, որ մեկ-մեկ անում է օլիգարխիան:

Բայց ներկայումս պետության դեմ ծառացած խնդիրն ավելի լուրջ է` պետք է հաղթահարել այս փակ շրջանն ու դուրս գալ իրական զարգացման ուղի: Հետևաբար, պետք է թողնել այդ պատասխանատվության հարցը և քննարկել համաներման պայմանները: Օլիգարխիային ներվում են նրանց հարստացման զարտուղի ճանապարհները, առավել ևս, որ նրանցից շատերը պարզապես հարմարվել են իրենց թելադրած խաղի կանոններին` չունենալով այլ տարբերակ, բայց այդ ներման փոխարեն օլիգարխիան համաձայնում է ոչ թե դիմադրել, այլ չխանգարել ռեֆորմներին` հայտնվելով օրինական դաշտում: Նրանք բավական հզորացել են և հայտնվելով օրինական դաշտում` իրենց նախնական կուտակած կապիտալի շնորհիվ ունենում են, ըստ էության, մեկնարկային մեծ առավելություն:

Պարզապես այդ առավելությունն այլևս չեն կարող ապօրինի մեթոդներով փաթաթել հասարակության վզին: Թերևս ժամանակն է, որ այդ ամենի մասին քննարկումներ ծավալվեն, որոնք կարող են բերել կոնսենսուսային որոշումների: Ի վերջո օլիգարխներն իրենք պետք է առաջինը շահագրգռված լինեն այդ հարցում, իրենք պետք է հասարակությանը համանման առաջարկներով հանդես գան` իրենց հանդեպ հանրային դժգոհությունը չեզոքացնելու և այդ դժգոհությունն այլևս դամոկլյան սրի նման իրենց գլխին կախված չտեսնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում