Իրանցի հանրահայտ կինոռեժիսոր Ջաֆար Փանահին դատապարտվեց 6 տարի ազատազրման: Դատարանը նաև 20 տարով նրան զրկել է որևէ ֆիլմ նկարահանելու և արտասահման մեկնելու իրավունքներից: 49-ամյա Փանահին ձերբակալվել էր սույն տարվա մարտին, երբ պատրաստվում էր ֆիլմ նկարահանել Իրանի վերջին նախագահական ընտրությունների մասին: Նա 88 օր բանտում անցկացնելուց և հացադուլի դիմելու հետո, 200 հազար դոլար գրավի դիմաց ազատ էր արձակվել:
Նշենք, որ Ջաֆար Փանահին 2000 թ. նվաճեց Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե Առյուծ» մրցանակը: Չնայած Փանահին արտասահման մեկնելու իրավունք չուներ, բայց այս տարվա Կաննի կինոփառատոնի կազմակերպիչները նրան ընդգրկել էին փառատոնի ժուրիի կազմում։ Նա չկարողացավ ներկա գտնվել, ուստի փառատոնի կազմակերպիչները, ի նշան Իրանում արվեստագետների նկատմամբ բռնությունների դեմ բողոքի՝ նրա անունով մի թափուր աթոռ տեղադրեցին ժյուրիում: