Դեկտեմբերի 20-ի երեկոյան՝ Իրանի ժամանակով ժամը 22:00-ի սահմաններում, Իրանի հարավարևելյան Սիստան ու Բալուչեստան նահանգում 6.3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, երկրաշարժը լուրջ վնասներ է առաջացրել Ֆահրաջ քաղաքում, հարյուրավոր մարդիկ մնացել են ավերակների տակ: Փրկարար ջոկատների մատուցմամբ, երկրաշարժի հետևանքով տուժել էավելի քան 5 հազար քաղաքացի:
Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ հիշյալ երկրաշարժից հետո 4 ժամվա ընթացքում շրջանում գրանցվել է ևս 8 երկրաշարժ, որոնց ուժգնությունը մոտ 4 բալ է գնահատվել:
Արդեն 15 փրկարար ջոկատների հաջողվել է հասնել Ֆահրաջ քաղաք: Փրկարար ջոկատները մեծ թվով վիրավորների փոխադրել են Քերման քաղաքի հիվանդանոցներ։ Մինչև այս պահ փրկարար աշխատանքները դեռ շարունակվում են: