Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ԿԸՀ-ն կարող է ընտրությունների ցանկացած արդյունք ցույց տալ

Նախընտրական ցուցակներում կանանց ներգրավվածության տոկոսը ավելացնելու համար Հանրային խորհուրդը առաջարկով մասնակցելու է ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկմանը: «Կանանց մեծ թվով ներկայացվածությունը ԱԺ-ում կնպաստի այն հանգամանքին, որ մեր խորհրդարանում բարձրացվեն հասարակության մեջ գոյություն ունեցող բոլոր հիմնախնդիրները, քանզի կանայք հիմնականում գալիս են կրթական և առողջապահական ոլորտներից, ի տարբերություն տղամարդկանց, ովքեր հիմնականում բիզնես ոլորտից են»,- համոզված է մեր զրուցակից, ՀՀ Հանրային խորհրդի Գենդերային և ժողովրդագրական հարցերի հանձնաժողովի նախագահ Ելենա Վարդանյանը:


– Կանայք ԱԺ պատգամավոր դառնում են հիմնականում կուսակցական ընտրացուցակներով և բնական է, որ իրենց կուսակցության ուղենիշն են առաջ տանելու խորհրդարանում: Այդ պարագայում, ի՞նչ տարբերություն ԱԺ-ում 12 կին են, թե 22:


– Իհարկե, մեզանում գործող համամասնական սկզբունքը, ինձ, որպես քաղաքացու, չի գոհացնում, ես կարծում եմ, որ այդ կերպ խաթարվում է ընտրող-պատգամավոր կապը: Համամասնականի դեպքում դու ընտրում ես կուսակցությանը և հետևապես չես կարող ապահովել հետադարձ կապը: Ես բազմիցս նշել եմ, որ մեծամասնական ընտրակարգը գերադասելի է, բայց անցումային շրջանում մեր երկրում մեծամասնական ընտրակարգով երբեք արդար ընտրություններ չեն ապահովվի, քանզի գործում են գումարային սկզբունքները: և հենց այս հանգամանքով պայմանավորված, կանայք չեն կարող մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դառնալ` մենք այդքան հարուստ կանայք չունենք: Սակայն եթե կուսակցության ներսում էլ հաշվի նստեն կանանց հետ, խմբակցության ներսում կանանց տոկոսը շատանա, ապա նրանց ձայնը լսելի կլինի և խմբակցության ներսում էլ հնարավոր կլինի օրակարգի փոփոխություն անել, ինչն այսօր չկա, քանզի մեկ-երկու կինը կախման մեջ են իրենց խմբակցության ղեկավարից:


– Խորհրդարանական ընդդիմությունը ներկայացրել է առաջարկների փաթեթ, համաձայն որի պետք է վերացնել մեծամասնական ընտրակարգը, քանզի հիմնական հանցագործություններն իրականացվում են հենց մեծամասնական ընտրակարգի ընտրատարածքներում: Դուք համաձա՞յն եք այդ կարծիքին և արդո՞ք ճիշտ չէ հայաստանյան ընտրություններն անցկացնել միայն համամասնական ընտրակարգով:


  Որպես գաղափար, մեծամասնական ընտրակարգը իդեալական տարբերակ է, սակայն մեր երկրում ստիպված ենք կիրառելու համամասնական ընտրակարգը: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեծամասնականով անցնում են այն մարդիկ, ովքեր ԱԺ-ում իրենց շահերն են հետապնդում և զբաղված  են իրենց խնդիրները լուծելով: Մենք հայտարարում ենք, որ պրոֆեսիոնալ խորհրդարան ունենք, բայց պրոֆեսիոնալությունը հենց մեծամասնական պատգամավորների կողմից է խախտվում, քանզի պատգամավորն իրավունք չունի բիզնեսով զբաղվելու, բայց զբաղվում են, ԱԺ-ն որպես տանիք են օգտագործում: և այս ամենից ելնելով, պետք է ստիպված համաձայնվել խորհրդարանական ընդդիմության առաջարկի հետ և ամբողջությամբ անցնել համամասնականի:


– Տիկին Վարդանյան, Դուք նշել եք, որ կողմ եք ընտրատարածքում տեսանկարահանումների իրականացմանը, իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ նույն խորհրդարանական ընդդիմությունը առաջարկում է ընտրություններից անմիջապես հետո հրապարակել ընտրամատյանները:


– Ես դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում, սակայն օգուտն էլ չեմ տեսնում: Ես այդ երևույթին տեխնիկապես համաձայն չեմ, քանզի այս երկրում ընտրամատյաններով հետաքրքրվողները շատ փոքր խումբ են կազմում: Ընտրամատյանների հրապարակային դարձնելը նաև ավելորդ խոսակցություններ և խառնաշփոթներ կսեղծի: Ուրիշ հարց է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավելի բաց աշխատի և մեղմացուցիչ պայմաններում ընտրամատյանները տրամադրի բոլոր ցանկացողներին: Ես դեմ եմ ցանկացած աժիոտաժի` ընտրամատյանների հրապարակումը ավելի շատ աժիոտաժ կառաջացնի և ոչ պիտանի կարծիքների արտահայտման առիթ կհանդիսանա:


– ԸՕ-ի փոփոխությունների նախագծով ԿԸՀ-ի և ԸԸՀ-ի ձևավորման կարգը փոփոխվելու է և կուսակցությունների անդամներից ձևավորվելու են միայն տեղամասային ընտրական հանձնաժողովները: Տիկին Վարդանյան, Ձեր կարծիքով, արդյո՞ք ճիշտ չէր լինի փոխել հենց ՏԸՀ-ի անդամների կազմը, քանզի կա կարծիք, որ հիմնական կեղծիքները իրականացվում են հենց այս մակարդակում:


– Ես համաձայն չեմ, որ հիմնական կեղծիքները կատարվում են տեղամասային ընտրական հանձնաժողովում, քանզի դիտորդի կարգավիճակով շատ եմ մասնակցել ընտրություններին: Կեղծելու ձևերը շատ են` դրսից արդեն կողմնորոշված մարդը գալիս է քվեարկելու, մի խումբ անձանց բոլոր տեղերում քվերակել են տալիս, ընտրակաշառքի մասին գիտեն բոլորը, ավելին` ԿԸՀ-ն կարող է ցանկացած արդյունք ցույց տալ: Ստալինն ասում էր, կամ համենայն դեպս, նրան էին վերագրում այդ խոսքը, թե ընտրությունների արդյունքները կախված են ոչ թե ընտրողներից, այլ հաշվողներից: Ընտրությունները ավարտվում են, քվեատուփերը տանում են և, իհարկե, այդ տուփի մեջ շատ քիչ մարդ կարող է մտնել, և բոլորս բավարարվում ենք այդ տուփի վրա գրված թվերով` որտե՞ղ դա կարելի է անել: Այսինքն պարտադիր չէ տեղամասում կեղծվեն, դա կարելի է անել այնտեղ, որտեղ կարելի է:


– ԿԸՀ-ի և ԸԸՀ-ի անդամների ընտրության կարգը ԸՕ-ի փոփոխությունների նախագծով փոխվելու է` այս հանձնաժողովների անդամները լինելու են փորձագետներ, անկախ մարմինների ներկակացուցիչներ, որոնց էլ նշանակելու է նախագահը: Ինչքանո՞վ կարող է արդյունավետ լինել հանձնաժողովների կազմավորման այս նոր մոդելը, եթե վերջին հաշվով այն ձևավորում է իշխող կուսակցության առաջնորդը:


– Նախագահին առաջադրում են թեկնածուներ, որոնցից էլ նա ընտրում է հանձնաժողովի անդամներին: Դուք ենթադրում եք, որ նախագահը կարո՞ղ է յուրաքանչյուրին վերահսկել: Այստեղ խնդիրն ուրիշ է. եթե չկա օրենքի նկատմամբ հարգանքը, ով ուզում է վերահսկի, միևնույն է` խախտվելու է:


– Իսկ եթե Հայաստանում չկա օրենքի հանդեպ հարգանք, այդ դեպքում ո՞ւմ համար են անընդհատ օրենքներ փոխում, իբրև թե կատարելագործում, միևնույն է` այդ պայմաններում անգամ ամենալավ օրենքը խախտվելու է:


– Մարդկանց մոտ երբեմն այն կարծիքն է, որ հնարավոր է օրենքները փոխելով հնարավորինս սահմանափակել դրանք խախտելու մեխանիզմները: Յուրաքանչյուր օրենք ունի երկու երես` բուն օրնքն է, մյուսը` նրան շրջանցելու ձևերը: Հիմա պետք է հնարավորինս սահմանափակել այդ շրջանցման միջոցները: Ցավոք,առայժմ մեր օրենքները գրվում և ընդունվում են ոչ կատարյալ մեխանիզմով, այդ իսկ պատճառով էլ այն շրջանցելու սողանքները շատ են: Օրենքը պետք է անժխտելի լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում