Saturday, 20 04 2024
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ

Լուժկովի ու «Գազպրոմ»-ի մարդիկ

Երեկ Երևանի նորընծա քաղաքապետ Կարեն Կարապետյանի երդման արարողությունն էր: Զարմանալի զուգադիպությամբ հենց երեկ էլ տարածվեց տեղեկություն այն մասին, որ Հայաստանը ռուսական «Գազպրոմ»-ին առաջարկում է այստեղ կառուցել «Գազպրոմ»-ի բիզնես-կենտրոնի շենքային համալիրը:

Մինչ ներկայացնելը, թե ինչ է իրենից ներկայացնում այդ շենքային համալիրը, արժե հիշեցնել, որ Կարեն Կարապետյանը Երևանի քաղաքապետ է դարձել մինչ այդ լինելով 80 տոկոսով «Գազպրոմ»-ի սեփականությունը հանդիսացող «ՀայՌուսգազարդ»-ի ղեկավարը: Իսկ «Գազպրոմ»-ի բիզնես-կենտրոնի շենքային համալիրը Ռուսաստանում բավական աղմուկ հանած մի նախագիծ է, որը ենթադրում է կառուցել Եվրոպայում ամենաբարձր աշտարակը:

Բանն այն է, որ կառուցման վայր է ընտրվել Սանկտ Պետերբուրգը, ինչն էլ հենց դարձել է մեծ աղմուկի պատճառ: Սանկտ Պետերբուրգի բնակիչների մի զգալի հատված, ինչպես նաև զգալի թվով մտավորականներ իրենց դժգոհությունն են հայտնում «Գազպրոմ»-ի նախագծի կապակցությամբ` ասելով, որ այն կփչացնի Սանկտ Պետերբուրգի ճարտարապետական նկարագիրը: Եվ ահա, «Գազպրոմ»-ի նախագահ Միլլերը երեկ հայտարարել է, որ այդ համալիրն իր տարածքում կառուցելու պատրաստակամություն է հայտնել Հայաստանը: Եվ այն, որ Միլլերի այդ հայտարարությունը համընկնում է, այսպես ասած, «Գազպրոմ»-ի կառույցի ներկայացուցչի Երևանի քաղաքապետ դառնալու հետ, իրավիճակը դարձնում է իսկապես հետաքրքիր:

Որևէ մեկը հազիվ թե կասկածի, որ եթե «Գազպրոմ»-ը ցանկություն հայտնի, ապա Հայաստանում նրա բիզնես-համալիրը կկառուցվի, և մտավորականներն այստեղ նույնիսկ ոչ թե բողոքի կամ ճարտարապետական տեսքի մասին մտահոգության, այլ երախտագիտության ձայն կբարձրացնեն նորակառույցի վերաբերյալ: Բայց հարցն այստեղ բոլորովին այլ է: Փաստորեն, Երևանը կրիմինալից «ազատվում» է և հանձնվում ռուսներին: Այսինքն` եթե Գագիկ Բեգլարյանի պարագայում Երևանում իրենց լավ էին զգում «թաղի տղերքը», ապա այժմ Երևանում իրեն լավ կզգա «Գազպրոմ»-ը: Նույնիսկ սարսափելի է մտածել, թե ո՞րն է սրանից նախընտրելին` «հայրենի» կրիմինալի՞, թե՞ ռուսական կայսերապաշտության հենասյուն հանդիսացող «Գազպրոմ»-ի իշխանությունը: Ըստ երևույթին, այդ ամենի մեջ նկատելի է Լուժկովին փոխարինելու հանգամանքը: Բանն այն է, որ Երևանի հետ կապված խոշոր շինարարական ծրագրեր մնացին, այսպես ասած, փշալարին, երբ Ռուսաստանում գահընկեց արեցին Լուժկովին: Իսկ ռուսական փողերով իրականացվող շինարարական պրոյեկտները Երևանի քաղաքապետերի փրկությունն են, այլապես Երևանում քաղաքաշինական կյանքը պարզապես պարապուրդի կմատնվի: Եվ ահա, Լուժկովի դեֆիցիտը փորձ է արվում լրացնել «Գազպրոմ»-ի միջոցով, որին առաջարկվում է Երևանում խոշոր շինարարական ծրագրեր իրականացնել: Այսինքն` Լուժկովը չլինի, «Գազպրոմ»-ը լինի, ինչ տարբերություն: Կասկած չկա, որ խոսքը միայն «Գազպրոմ»-ի բիզնես-կենտրոնի համալիրի մասին չէ: Կարելի է վստահաբար ասել, որ «Գազպրոմ»-ին եղած կլինեն և գուցե դեռ լինում են նաև քաղաքաշինական այլ առաջարկներ: Այլ կերպ ասած` նոր, թե հին մշակույթ, միևնույն է, այն Հայաստանում պտտվում է ռուսական առանցքի շուրջ, և միակ հույսը շարունակում է լինել Ռուսաստանը, և միգուցե սա էր Երևանի քաղաքապետի պաշտոնի շուրջ առաջացած ամբողջ աղմուկի էությունը. այլևս փող չունեցող Լուժկովի մարդուն փոխարինել փող տվող «Գազպրոմ»-ի մարդով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում