Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի իր գործընկեր Դմիտրի Մեդվեդևի փոխարեն, դեկտեմբերի 10-ին ինքը դուրս կգար ակցիայի մասնակիցների մոտ՝ Болотная հրապարակ:
«Եթե Болотная-ում այնպիսի իրավիճակ էր, որ այնտեղ պետք է լիներ պետության ղեկավարը, ես առանց մտածելու կգնայի այնտեղ»,- ասել է Լուկաշենկոն Русская служба новостей ռադիոկայանին տված հարցազրույցում:
Լուկաշենկոյի խոսքերով, իշխանությունը պետք է արագ արձագանքի նման բողոքի ակցիաներին:
«Դու պետք է այդպիսի ելույթների առիթ չտաս, իսկ եթե այդպիսիք առաջանում են, պետք է քո զինանոցում ունենաս այդպիսի զենք կամ գործիք. դուրս գալով այդպես բաց՝ դու կարող ես «կրակել», և մարդիկ բաց կթողնեն ձեռքերը: Ահա հավաքվել են Болотная-ում: Գնա և ասա»,- հայտարարել է Բելառուսի նախագահը:









































