ԵՄ խորհրդի մամլո հարորդագրության մեջ ասվում է, որ Խորհուրդը որոշում է կայացրել ընդլայնել Բելառուսի նկատմամբ պատժամիջոցները: Բելառուս գործիչների ցուցակը, որոնց արգելված է մուտք ունենալ ԵՄ երկրներ, այսպիսով ավելացել է ևս երկուսով. ցուցակում հայտնված անձանց թիվը հասել է 210-ի:
Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների կիրառման պատճառը քաղաքացիների, ընդդիմության, ինչպես նաև անկախ ԶԼՄ-ների հանդեպ հալածանքներն են: Բացի վիզային սահմանափակումներից, պատժամիջոցները ներառում են նաև քաղաքական գործիչների և գործող կառավարության հետ կապ ունեցող երեք ընկերությունների ակտիվների սառեցում: Բացի այդ, արգելված է Բելառուս ներմուծել զենք և դրա բաղադրիչներ, որոնք կարող են կիրառվել քաղաքացիների դեմ: Մինսկի դեմ պատժամիջոցները գործելու են մինչև 2012 թվականի հոկտեմբերի 31-ը:










































