Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը

Տարեմուտի հեքիաթ կամ եթե այսպես շարունակվի

Այսօր Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպության «Սայաթ-Նովա-2» և «Մետաքս-1» սկզբնական կազմակերպությունների ժողովին, որի օրակարգում եղել է ՀՀԿ 13-րդ համագումարի պատվիրակների ընտրության հարցը: Ժողովը քվեարկության արդյունքում Ս. Սարգսյանին ընտրել է համագումարի պատվիրակ:

Երբ 2010 թվականի դեկտեմբերին Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ ՀՀԿ 20-ամյակի նվիրված հանդիսավոր արարողության ընթացքում, իշխանական քարոզչությունն այդ ելույթը անմիջապես փորձեց ներկայացնել որպես Հայաստանում բարեփոխումների լուրջ գործընթացի վճռական մեկնարկ:

Ամեն ինչ արվում էր հասարակությանը համոզելու համար, որ Սերժ Սարգսյանը ձեռքը խփել է սեղանին ու ասել. «Վերջ, հերիք եղավ, բոլ եղավ»: Հասարակությունը հայտնվեց բավական ծանր դրության մեջ:

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի ելույթի տեքստը իսկապես այդպիսին էր: Նա իսկապես բավական կոշտ գնահատական տվեց երկրում առկա տնտեսա-քաղաքական, սոցիալական վիճակին, կոռուպցիայի և կաշառակերության վտանգավոր չափերին:

Ավելին, եթե այդ ելույթը կարդար Հայաստանի իրավիճակին մի քիչ անծանոթ մարդ, ապա կարող էր մտածել, թե դա ոչ թե գործող նախագահի, այլ ընդդիմության առաջնորդի ելույթ է: Հասարակությունը մտածեց, թե գուցե իսկապես իշխանությունը գիտակցել է, որ երկրում առկա վիճակն այլևս հասել է այնպիսի մի աստիճանի, որ իշխանությունն արդեն առաջինն է մնալու փլատակների տակ: Հանրության այդ մտորումները որոշակիորեն ոգևորեցին իշխանական քարոզչությանը, և երևի թե այդ ոգևորության բովում էլ չնկատեցին, թե ինչպես են որոշակի սահմաններ գծում ելույթի ազդեցությունը տեսնելու համար:

Տարբեր կալիբրի իշխանական գործիչներ սկսեցին հայտարարել, թե կանցնի երկու-երեք ամիս, և հասարակությունը գործնականում կզգա Սերժ Սարգսյանի ելույթի ազդեցությունը:

Շուտով՝ առաջիկա օրերին, կլրանա ելույթի մեկ տարին: Անցած ժամանակահատվածի ընթացքում հասարակությունը ոչ թե ավելի ու ավելի հակվեց այն մտքին, որ իսկապես Հայաստանում տրված է լուրջ բարեփոխումների մեկնարկ, այլ աստիճանաբար հասկացավ, որ ելույթի տաք հետքով ձևավորված իր ակնկալիքները անիմաստ և զուր էին:

Անցած ժամանակահատվածի ընթացքում տեղի չի ունեցել բացարձակապես որևէ նշանակալից, քիչ թե շատ հիմնավոր իրադարձություն, իշխանության որևէ խորքային քայլ, որը կվկայեր, որ իշխանությունն իսկապես որոշել է լուրջ բարեփոխումների միջոցով էապես թեթևացնել Հայաստանում առկա ծանր վիճակը, լիցքաթափել սոցիալ-հոգեբանական, տնտեսա-քաղաքական ճգնաժամն ու նպաստավոր պայմաններ ստեղծել հիմնավոր և խորքային զարգացման գործընթացներ սկսելու համար:

Բարեփոխման իրական կամք և մտադրություններ ունեցող որևէ իշխանության դեպքում կոալիցիոն այդ հուշագիրն ուղղակիորեն նոնսենս է, աբսուրդ, անհեթեթություն:

Այլապես, ինչպես բացատրել, որ հայտարարվում է կոռուպցիայի և կաշառակերության դեմ վճռական պայքարի մասին, սակայն մեկ տարվա ընթացքում ձերբակալվում են ընդամենը 20-30 հազար կամ 100 հազար դրամ կաշառք վերցրած ինչ-որ քաղաքացիներ, այն դեպքում, երբ մի քանի տասնյակ կամ հարյուր հազար դրամ աշխատավարձ ստացող պաշտոնյաները օգտվում են մի քանի տասնյակ հազար դոլար, կամ մի քանի հարյուր հազար դոլար, կամ մի քանի միլիոն դոլար արժողության շարժական ու անշարժ գույքերից:

Կոռուպցիայի և կաշառակերության դեմ իրական, լուրջ պայքարի դեպքում Հայաստանում արդեն իսկ պետք է լինեին աղմկոտ պաշտոնանկություններ, աղմկոտ բացահայտումներ: Մինչդեռ դրանք չկան: Դրանց փոխարեն շարունակում է աղմուկ հանել ոստիկանությունը՝ հետապնդելով բոլոր այն մարդկանց, ովքեր կհամարձակվեն բողոքել կառավարության որոշումների դեմ, բողոքել իշխանության տնտեսական քաղաքականության, քաղաքական ամենաթողության դեմ, ովքեր կհամարձակվեն ընդդիմության հանրահավաքներին մասնակցել, իրավունքի և ազատության համար պայքարել:

Կարելի է շարունակել, իհարկե, այն բոլոր երևույթների թվարկումը, որոնք, լինելով երկրի, քաղաքացիների համար գերվտանգավոր, Սերժ Սարգսյանի ելույթին հաջորդած եռամսյակի ընթացքում ոչ միայն չեն թուլացել, նվազել, պակասել, այլ նույնիսկ ավելի ուժգնացել են, ստացել են առավել հանդուգն դրսևորումներ:

Հետևաբար, այդ ելույթը ոչ այլ ինչ էր, քան Տարեմուտի մի գեղեցիկ հեքիաթ, որի ավարտը թեև հայտնի չէ, թե ինչ է լինելու, բայց շարունակությունն ակնհայտորեն բարի չէ, մեղմ ասած՝ բարի չէ: Իսկ դա որևէ լավատեսություն չի ներշնչում ավարտի հանդեպ:

Համենայն դեպս, եթե ամեն ինչ շարունակվի այնպես, ինչպես այժմ, ապա ավարտը ինչ-որ մեկի համար հաստատ բարի չի լինելու` կա՛մ իշխանության համար, կա՛մ հասարակության և պետության համար:

Լուսանկարը` Armsport.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում