Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում` Սանկտ Պետերբուրգում հրատարակվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հերթական գիրքը` իտալահայ գրող Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» ստեղծագործությունը:
Այն պատմում է 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում ապրող Արսլանյանների ընտանիքի մասին, որը, կտտանքների ենթարկվելով, մի գիշերում կործանվում է:
«Արտույտների ագարակը» հեղինակի անդրանիկ գիրքն է, այն առաջին անգամ լույս է տեսել 2004թ. Իտալիայում և թարգմանվել տարբեր լեզուներով: Աշխարհահռչակ ռեժիսոր Պաոլո Տավիանին Իտալիայում նկարահանել է լիամետրաժ գեղարվեստական կինոնկար, որի հիմքում ընկած են «Արտույտների ագարակը» վեպում պատկերված իրադարձությունները: