Վարչապետ Էրդողանը սիրիական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում կասկածանք է հայտնել, որ Իսրայելի վերջին դիրքորոշումը և գործողությունները տարածաշրջանում կարող են խաղաղություն ապահովել:
Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները նորմալ հուն վերադարձնելու համար Թուրքիայի պահանջը մնում է անփոփոխ` Իսրայելը Թուրքիայից պետք է ներողություն խնդրի և փոխհատուցում տա:
Էրդողանը նաև մատնանշել է Թուրքիայի և ԵՄ միջև դինամիկ հարաբերությունների առկայությունը և դրանց մշտական զարգացումը` քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում: