«Մանչեսթեր Սիթի»-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ արգենտինացի հարձակվող Կառլոս Տևեսը ակումբի ղեկավարության հետ հանդիպելուց հետո մտափոխվել է և այլևս չի ցանկանում այլ թիմ տեղափոխվել:
«Կառլոսը համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է: Նրա ավանդը «Սիթի»-ի հաջողություններում անգնահատելի է: Ես ուրախ եմ, որ վերջապես կարող ենք կենտրոնանալ ֆուտբոլի վրա», – ասել է ակուբի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին: