Լոս Անջելեսից ստացված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ «Ծնողազուրկ և հաշմանդամ երեխաների Սուրբ ծննդի բարեգործական հիմնադրամը», որը ստեղծվել է տասնմեկ տարի առաջ՝ Լոս-Անջելեսի «Քաջ նազար» երգիծաթերթի խմբագիր Հովհաննես Բալայանի ղեկավարությամբ, նոր տարում հրաշալի անակնկալներ կմատուցի երեխաներին:
Հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ 2010թ. դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 13-ը մայր հայրենիքում կկազմակերպվեն 30-ից ավելի բարեգործական համերգներ՝ շուրջ 15 հազար կարիքավոր մանուկների համար: Ամանորի բարեգործական համերգները տեղի կունենան բոլոր մարզերում, մանկատներում, դպրոցներում, մանուկների խնամքի տներում` Խարբերդ, Վանաձոր, Սպիտակ, Գավառ, Վայք, Արմավիր, Արագածոտն, Կոտայք, Դալարիկ, Շիրակ: Բոլոր երեխաները կստանան նվերներ կպարեն, կերգեն: Անցած տարիներին շուրջ 150 հազար երեխա է օգտվել հիմնադրամի բարեգործությունից:
Տոնակատարությունները կավարտվեն Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում Սուրբ ծննդին նվիրված շքեղ ներկայացումներով»,-ասված է հաղորդագրության մեջ: