Քանի դեռ Թուրքիան շարունակում է մնալ աշխարհում նացիզմի, ֆաշիզմի, ռասիզմի օջախը, Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները չեն կարող զարգանալ և առաջընթաց ունենալ: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին նշեց «Սահմանադրական Իրավունք» միության նախագահ Հայկ Բաբուխանյանը:
Ըստ նրա` այս տարվա ընթացքում Հայաստանի համար շատ կարևոր է Եվրասիական միության ստեղծման միտումը. «Մենք գտնվում ենք այնպիսի տարածաշրջանում, որտեղ առաջնայինը Հայաստանի անվտանգության հարցն է»:
Նա նշեց, որ Հայաստանը չպետք է կրկնի 1915-20 թվականների սխալները, այլ պետք է ակտիվորեն մասնակցի Եվրասիական միության ստեղծմանը` ստանձնելով առաջատար դեր:
Հայկ Բաբուխանյանը անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցին` ասաց, որ այդ հարցում մենք ամրապնդել ենք մեր դիրքերը. «Բացառված է ԼՂՀ հարցի ազմական ճանապարհով լուծումը, դիվանագիտական ճանպարհով մենք, իհարկե, մոտակա ժամանակներս կունենանք մեր հաջողությունները»:










































