Saturday, 25 03 2023
01:00
SOCAR-ը սկսել է ղազախական նավթի տարանցումը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հայ-թուրքական սահմանը բացվել է Հերմինե Նաղդալյանի՞ համար
ԵԱՀԿ-ում դեսպան Պապիկյանի անդրադարձը Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը
Ճանապարհային ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել Արտաշատում
23:45
Թուրքիային քննադատել են ԱՄՆ-ի կոնգրեսում
23:30
Ակբան բիզնեսին է փոխանցում իր լավագույն փորձն ու գիտելիքը
23:15
Էմանուել Մակրոնը հայտնել է Չինաստան այցելելու ծրագրի մասին
23:00
ԵԱՏՄ երկրներում կստեղծվի վերաապահովագրական ընկերություն
Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
Լիբանանի վիճակը բոլոր առումներով «գեշ» է․ չի բացառվում՝ բախումներ լինեն
Արմավիրի ջրանցքներից մեկում դի է հայտնաբերվել
Հռոմի ստատուտը վավերացնելով՝ Հայաստանը հաղորդ է դառնում միջազգային իրավակարգին
Բախվել են BMW-ն ու մոպեդը. մոպեդի վրա գտնվող 3 հոգին հայտնվել են ​ավտոբուսի տակ. կա 2 զոհ,1 վիրավոր
Չնայած ԱՄՆ-ի զսպող կոչերին, հողի վրա Ադրբեջանի գործողությունները սահմանափակում է Իրանը
ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել արդյունավետ գործընկերությունն ՀՀ ներքին գործերի նախարարության հետ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ
Հայ գերիների հարցերով փաստաթղթեր են տարածվել Նյու Յորքում, Ժնևում, Վիեննայում և այլուր. Միրզոյան
Էդգար Փարվանյանն ազատվել է Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից
Մխիթարյանի ներկայությունը կհեշտացներ մեր գործը․ Պետրակովի և Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը ուսումնավարժություն է անցկացրել Գյումրու երկաթուղային կայարանում
Երասխում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արշակ Սարգսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
Կանգնեցրե՛ք Ալիևին, այլապես մի օր նա և իր «կնքահայր» Էրդողանը կխժռեն նաև ձեզ
Այս որոշումը հսկայական քաղաքական ռեսուրս է տրամադրում․ Տիգրան Եգորյան
Շախմատիստ` Գարրի Կասպարով
Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ
Զոհված 15 զինծառայողների գործով մեղադրյալ, զորամասի հրամանատարի տեղակալի կալանքի ժամկետը երկարաձգվել է
Վրաստանում չորս պատգամավոր զրկվել է մանդատից
Ծեծից հետո 15 կրակոցով սպանել է ծեծողի կնոջն ու վիրավորել ծեծողին

Մարի Յովանովիչը 2011-ին ԼՂ հարցով «մեծ առաջընթացի» հույսեր ունի

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը կարծիք է հայտնել, որ ԵԱՀԿ-ի Աստանայի գագաթաժողովում ընդունված հնգակողմ հռչակագիրը, դրական ազդեցություն կունենա Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վրա: «Ղարաբաղյան հակամարտության գոտում առկա իրավիճակն ակնհայտորեն շատ լուրջ է, հատկապես հաշվի առնելով շփման գծում տեղի ունեցած միջադեպերը», -«Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում նշել է ԱՄՆ-ի դեսպանը, – «սակայն, կարծում ենք` ԵԱՀԿ-ի Աստանայի վերջին գագաթաժողովին Լեռնային Ղարաբաղի խնդրով ընդունված հնգակողմ հռչակագիրը, որը ստորագրել էին նախագահներ Սարգսյանը, Ալիեւը եւ համանախագահ երեք երկրների ներկայացուցիչները, դրական ազդեցություն կունենա հարցի կարգավորման վրա»: «Այդ հռչակագրով, կարծում եմ, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը համաձայնեցին խնդրի խաղաղ կարգավորման համար առավել վճռական ջանքերի գործադրման կարեւորության հարցում: Կարծում եմ, որ նրանք համաձայնեցին նաեւ այն հարցում, որ միայն խնդրի` խաղաղ բանակցությունների արդյունքում ձեռք բերված լուծումն է, որ կհանգեցնի երկու ժողովուրդների հաշտեցմանը», – ասել է դեսպանը:
Մարի Յովանովիչի խոսքով` Աստանայում նախագահները համաձայնել են, որ խնդրի վերջնական լուծումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի, ինչպես նաեւ նախագահներ Օբամայի, Մեդվեդեւի եւ Սարկոզիի` Ակվիլայում եւ Մուսկոկայում ընդունած համատեղ հայտարարությունների վրա: «Նախագահական այս երկու հայտարարությունները հատկապես կարեւոր են ոչ միայն այն պատճառով, որ իրենց մեջ կրում են Հելսինկյան երեք հիմնարար սկզբունքները` այն է` տարածքային ամբողջականության պահպանում, ազգերի ազատ ինքնորոշում եւ խնդրի խաղաղ կարգավորում, այլեւ առաջարկում են այն վեց տարրերը, որոնք, մեր կարծիքով, կարող են հիմք հանդիսանալ վերջնական լուծման համար», – շեշտել է դեսպանը: «Այս ամենը, կարծում ենք, վկայում է առաջընթացի մասին, եւ հուսով ենք, որ 2011-ին մենք ականատես կլինենք ավելի մեծ առաջընթացի: Կարծում եմ նաեւ, որ սա է այս ուղղությամբ առաջ շարժվելու միակ ճանապարհը: Սա կարեւոր է Հայաստանի, կարեւոր է Ադրբեջանի, կարեւոր է նաեւ Լեռնային Ղարաբաղի համար:
Հարցին` հնարավոր համարո՞ւմ եք պատերազմական գործողությունների վերսկսումը հակամարտության գոտում, ԱՄՆ-ի դեսպանը պատասխանեց. «Ամեն ինչ էլ հնարավոր է այս կյանքում, սակայն մենք համոզված ենք, որ այս հարցի լուծման ճանապարհը դա չէ, եւ ինչպես արդեն նշեցի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համաձայնեցին Աստանայում, որ հաշտեցման միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են»: Պատասխանելով հարցին` որքանո՞վ եք հնարավոր համարում ներկայումս փաստացիորեն կասեցված հայ-թուրքական մերձեցման գործընթացի վերսկսումը 2011 թվականին, Մարի Յովանովիչը ձեռնպահ է մնացել կոնկրետ ժամկետներ կանխատեսելուց, այդուամենայնիվ նշելով, թե դժվար է պատկերացնել, որ երկու երկրների հարաբերությունները չկարգավորված կմնան եւս հարյուր տարի:
«Իմ կարծիքով, այս հարցի լուծման ուղղությամբ միակ իրատեսական ուղին ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի համար, դա արդեն իսկ սկսված մերձեցման գործընթացի շարունակումն է: Դա կարեւոր է ինչպես երկու երկրների, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար: Հայերն ու թուրքերը դարերով ապրել են միասին, եւ կարծում եմ, որ կգա օրը, երբ նրանք դարձյալ խաղաղությամբ կապրեն կողք կողքի», – ասաց դեսպանը: Գնահատելով անցնող 2010 թվականը, Մարի Յովանովիչը, մասնավորապես, նշեց. «Կարծում եմ, 2010-ը հիանալի տարի էր Հայաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունների բարելավման առումով»:
Դեսպան Յովանովիչը հիշեցրեց, որ տարին նշանավորվեց նախագահ Սերժ Սարգսյանի` ԱՄՆ այցով, որտեղ նա միջուկային անվտանգությանը նվիրված միջազգային գագաթաժողովի շրջանակում մի շարք հանդիպումներ ունեցավ իր գործընկերների հետ, առանձնազրույց ունեցավ նաեւ ԱՄՆ-ի նախագահ Օբամայի հետ, իսկ հուլիսին Հայաստան այցելեց պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
«Նշածս երկու իրադարձությունները, կարծում եմ իրապես դրական եւ օգտակար էին երկու երկրների հարաբերությունների համար, եւ ես հուսով եմ, որ գալիք 2011 թվականն այս առումով ավելի արդյունավետ կլինի», – եզրափակել է ԱՄՆ-Ի դեսպանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում