Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` այսօր հայտնի է դարձել, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ներկայիս խոսնակ Նենսի Փելոսիի ջանքերով թիվ 252 բանաձևի Կոնգրեսի օրակարգում ընդգրկելու հնարավորությունը վիժեցնելու նպատակով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային նամակ է հղել Թուրքիայի վարչապետք Ռեջեփ Էրդողանը։ Թերթի փոխանցմամբ այս մասին ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն՝ նշելով, թե դեռ որոշ զարգացումներ են ընթանում հայկական բանաձեւը Կոնգրեսի օրակարգում հայկական բանաձևը ընդգրկելու ուղղությամբ։
«Այս լուրերն իմանալուն պես, ԱՄՆ-ում մեր դեսպանը արձագանքեց, որից հետո ես հեռախոսազրույց եմ ունեցել Քլինթոնի հետ»,-հիշեցրել է Դավութօղլուն։
«Մենք թույլ չենք տա, որ հայկական բանաձեւը «դամոկլյան սրի» պես կախված լինի թուրք-ամերիկյան հարաբերությունների գլխին։ Այս համատեքստում մեր վարչապետն այսօր նամակ է հղել պարոն Օբամային»,- նշել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։