Թաիլանդի ոստիկանությունը այսօր հայտնել է, որ մայրաքաղաք Բանգկոկում 6 պայթուցիկ են հայտնաբերել և վնասազերծել: Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ կառավարությունը օրեր առաջ արդեն իսկ հայտնել էր Ամանորյա տոների ընթացքում երկրում ներքին ավտանգության ապահովումը խստացնելու մասին:
Ձերբակալվել է մի մարդ, որին կասկածում են պայթուցիկները բանկի շրջակայքում և փողոցների խաչմերուկում տեղադրելու մեջ:
AFP-ն գրում է, որ միանգամից պարզ չի եղել, թե ինչ բնույթի են պայթուցիկները, և ոստիկանությունը անցկացրել է համապատասխան հետազոտություն:
Իշխանությունները չեն հստակեցրել, թե ինչ խմբի են կասկածում երկրի ներքին անվտանգության համար այսպիսի վտանգ ներկայացնելու մեջ:









































