РИА Новости գործակալությունը` հղում կատարելով Հարավային Օսիայի տեղեկատվության, կապի և կոմունիկացիաների պետական կոմիտեին, հայտնում է, որ վրացական լարիի շրջանառությունը ամանորյա տոներից հետո կդադարի Հարավային Օսիայի ողջ տարածքում: Լենինգորսկի շրջանի ղեկավար Սերգեյ Գագլոյևի խոսքերով, լարիի շրջանառությունը կդադարեցվի 2011թ.-ի հունվարի 10-ից: Տեղական բնակչությունն ու գործարարները տեղեկացվել են այդ մասին նախօրոք:
Ըստ Սերգեյ Գագլոյևի` գործածման մեջ կմնա միայն ռուսական ռուբլին: Այլ արտասահմանյան դրամական միավոր չի օգտագործվի` փոխանակման կետերի բացակայության պատճառով: Լարին ռուբլիով փոխանակելը կարելի էր միայն թերթի կրպակներում և ձեռքից ձեռք: Նախկինում Օսիայի իշխանությունները հայտնել են, որ Հարավային Օսիայում սեփական դրամական միավոր ստեղծելու մասին մտադրություններ չկան: