ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմն ընդունել է օրինագիծ՝ Իրանի կենտրոնական բանկի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ:
Պետքարտուղարության խոսնակ Վիկտորյա Նուլանդն ասել է, որ պաշտոնյաները փորձում են եղանակներ գտնել, որոնք թույլ կտան իրականացնել պատժամիջոցները, բայց որ դրանք միաժամանակ չվնասեն Ամերիկայի միջազգային դաշնակիցներին:
Associated Press-ը գրում է, որ արդեն մի քանի շաբաթ է, ինչ վարչակազմը մերժում է ընդունել օրիանգիծը՝ չնայած Սենատի աջակցությանը:
Վարչակազմը զգուշացրել է, որ այս քայլը կարող է բարձրացնել նավթի գները և նոր խնդիրներ ստեղծել ԱՄՆ-ի դաշնակիցների համար՝ Եվրոպայում և Ասիայում: Սրա պատճառն այն է, որ օրինագիծը նաև հարկեր է սահմանում այն արտասահմանյան բանկերի համար, որոնք կշարունակեն գործարքները Իրանի Կենտրոնական բանկի հետ:
Օրինագծում որոշ փոփոխություններ են իրականացվել դրա ընդունվելուց առաջ:









































