Բարբարա Ուոլթերսը Barbara Walters 10 Most Fascinating People of 2011 հաղորդման ժամանակ Քիմ Քարդաշյանի հետ հարցազրույցում պարզապես նրան ասել է. «Դու ո՛չ դերասանական խաղ ունես, ո՛չ երգում ես, ո՛չ պարում: Կներես, բայց դու ընդհանրապես տաղանդ չունես»:
Fow News-ը գրում է, որ Քիմը, պաշտպանվելով, ասել է. «Կարծում եմ՝ շատ ավելի բարդ է մասնակցել ռեալիթի շոուի և այնպես անել, որ մարդիկ սիրահարվեն քեզ: Այսպես շատ ավելի մեծ է լարվածությունը, երբ փորձում ես ինքդ քո ուժերով հայտնի դառնալ»:
Բարբարան պատասխանել է. «Դու հայտնի ես, և կարծում ես դրանով ինչ-որ լավ բա՞ն ես արել»:
Քիմն ընդունել է, որ կյանքում սխալներ է արել, որոնցից շատ բան է սովորել, բայց կարևորն այն է, որ, այնուամենայնիվ, ինքն ունի մի ռեալիթի շոու, որի տարեկան եկամուտը կազմում է 65 միլիոն դոլար:











































