Wednesday, 10 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Կալկաթայում նշել են Ղարաբաղի անկախության 20-ամյակը

2011թ. դեկտեմբերի 10-ին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվեի օրը, հնդկահայ համայնքը և Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը մեծ հանդիսությամբ տոնել են Ղարաբաղի անկախության 20-ամյակը, որը կրում էր «Ղարաբաղ, ես քեզ սիրում եմ» խորագիրը:

Բեմահարթակում Մարդասիրականի սաները Արցախի հանդեպ ունեցած իրենց սերն արտահայտել են հայրենասիրական մի շարք ստեղծագործություններով:

Նըանք ասմունքել են Գուրգեն Գաբրիելյանի «Ղարաբաղ», «Իմ Ղարաբաղ» Սիլվա Կապուտիկյանի «Ղարաբաղի բարբառը», «Հայոց բարդին» և այլ բանաստեղծություններ` նվիրված Արցախին, երգչախումբն էլ ներկայացրել է Կոմիտասի «Առավոտ լուսաբեր» Ս. Սահակյանի «Գետաշեն», Ա. Հեքիմյանի «Ղարաբաղցին», Ռ. Ամիրխանյանի «Երկիր հայրենի», Ա. Սմբատյանի «Հայաստան» և հայրենասիրական այլ երգեր, պարախումբն էլ Ա. Գևորգյանի «Արցախ» երաժշտության ներքո պարել է հաղթական մի պար:

Ձեռնարկն ավարտվել է հնդկահայոց հոգևոր հովիվ, հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանի օրհնության խոսքով: Հայր Սուրբը շնորհավորեց ներկաներին Արցախի անկախության առիթով և համայն հայության համար շատ թանկ համարելով Արցախի անկախությունը` ի մասնավորի ասել է. «Ղարաբաղի ազատագրումը և անկախության հռչակումը բացառիկ պատմա-կան կարևորություն և նշանակություն ունի աշխարհասփյուռ հայության համար:

Ցեղասպանություն ապրած և հայրենազրկված ժողովրդի միջից Ղարաբաղյան հաղթանակով պարտվողի և կորցնողի կարծրատիպը մեկընդմիշտ ջնջվեց: Մեր մեջ բույն դրած նահատակ հայի կերպարը խորտակվեց, և փարոսի նման հառնեց հաղթող, պահանջատեր հայը` Միացյալ Հայաստանի տեսլականով:

Տակավին վաղ է հաղթանակի գինով արբենալ: Մութ ամպերը ամբողջությամբ դեռ չեն հեռացել հայրենի մեր երկնակամարից: Արյան գնով պատերազմում ձեռք բերած հաղթանակը պետք է ամրագրել քրտնքի` տնտեսական պատերազմում, որը պարտք ու պարտավորություն է յուրաքանչյուր հայի համար»:

Օրվա առիթով Սուրբ Նազարեթ եկեղեցու վարչությունը կազմակերպել էր տոնական հյուրասիրություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում