ՕՊԵԿ-ի անդամ երկրները, որոնց բաժին է ընկնում աշխարհում նավթի արդյունահանման մեկ երրորդը, համաձայնության են եկել ավելացնել իրենց համար ընդհանուր արդյունահանման քվոտան, որը երեք տարի անընդմեջ անփոփոխ է եղել և կազմել է օրական 25 մլն բարել:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, ըստ փորձագիտական գնահատականների՝ իրականում նրանք արտահանում են օրական ավելի քան 30 մլն բարել նավթ:
ՕՊԵԿ-ի կողմից արդյունահանվող նավթի մեկ երրորդը բաժին է ընկնում Սաուդյան Արաբիային, որը միայն վերջին 7 ամիսների ընթացքում նավթի արդյունահանումն ավելացրել է 15%-ով:
Նավթի համաշխարհային շուկայում առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունը պահելու համար ՕՊԵԿ-ի երկրները իրենց սեփական կանխատեսումներով պետք է արդյունահանեն օրական 30.1 մլն բարել նավթ:
Ընթացիկ տարվա սկզբում նավթի համաշխարհային գները բարձրացել են մոտ 9%-ով:










































