Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան գլխավորել է Forbes ամսագրի՝ ամենաշատ եկամուտներ ունեցող փոփ-երգչուհիների ցուցակը: 2011 թ. նա վաստակել է 90 մլն դոլար: Այս թվի մեջ են մտնում հյուրախաղերից, սկավառակների վաճառքից և նրա մասնակցությամբ գովազդներից ստացված եկամուտները:
Ամսագրի վարկանիշային աղյուսակում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են համապատասխանաբար Թեյլոր Սվիֆթը (45 մլն դոլար) և Քեթի Փերին (44 մլն դոլար):
Հարկ է նշել, որ վարկանիշային աղյուսակը կազմելիս ամսագիրը հաշվի է առել 2010 թ. մայիսից մինչև 2011 թ. մայիս ընկած ժամանակահատվածի ցուցանիշները: Ուստի Լեդի Գագայի հետ մրցակցելու հնարավորություն չի ստացել երգչուհի Ադելը, որն արդյունքում զբաղեցրել է միայն 9-րդ տեղը (18 մլն դոլար), իսկ նրա «21» ալբոմը վաճառքի ռեկորդ է սահմանել միայն մայիսից հետո:
Ամենաշատ եկամուտ ստացած փոթփ երգչուհիների տասնյակն ունի հետևյալ տեսքը.
1. Լեդի Գագա- 90 մլն դոլար
2. Թեյլոր Սվիֆթ- 45 մլն դոլար
3. Քեթի Փերի- 44 մլն դոլար
4. Բեյոսնե- 35 մլն դոլար
5. Ռիհանա- 29 մլն դոլար
6. Փինք- 22 մլն դոլար
7. Քերի Անդերվուդ- 20 մլն դոլար
8. Սելին Դիոն- 19 մլն դոլար
9. Ադել- 18 մլն դոլար
10. Բրիթնի Սփիրս- 10 մլն դոլար
10 Ալիշա Քիզ- 10 մլն դոլար










































