ԼՂՀ 2011 թվականի բյուջեով նախատեսվում է մի շարք պետական աշխատողների աշխատավարձերի բարձրացում: Մասնավորապես, եկող տարվանից Ղարաբաղում կբարձրանա Վերահսկիչ Պալատի խորհրդի անդամների, շրջվարչակազմերի, (մարզպտարանների) աշխատակիցների, կրթության և գիտության ոլորտի աշխատակիցների, ինչպես նաև դատավորների աշխատավարձերը: Դատավորների աշխատավարձերը կբարձրանա 27.3 տոկոսով` և համապատասխանաբար կհասնի 220- 280 հազար դրամի: Ի դեպ, միակ ոլորտը, որտեղ հատկացված գումարները եկող տարվա բյուջեյի նախագծով նվազել են` կապիտալ շինարարությունն է: