Օրհան Փամուկը, որը Նոբելյան մրցանակի առաջին թուրք դափնեկիրն է, երեքշաբթի ստացել է Մասսաչուսեթսի Նորման Մեյլեր կենտրոնի (Norman Mailer Center) մրցանակը` անձնական մեծ վաստակի համար:
Փամուկին այս մրցանակը շնորհվել է ամենամյա գալա հանդիպման ժամանակ:
Մրցանակը ստեղծվել է 2003թ.` նշելու համար Մեյլերի վաստակը, որը մոտ 40 նովելների հեղինակ է, ինչպես նաեւ 20-րդ դարի ամենաբեղմնավոր գրողներից մեկն է: Իր ճառում Փամուկը շնորհակալություն հայտնելով մրցանակի համար, նշել է, որ իր համար պատիվ է ստանալ այն, քանի որ «Նորման Մեյլերը հանդիսանում է Ամերիկայի Վիկտոր Հյուգոն»: