Հոկտեմբերի 8-ին Ղրղզստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է չեղյալ համարել ռազմական ակադեմիայում տեղի ունեցած վաղաժամ քվեարկության արդյունքները, քանի որ բողոք է ստացել իրավապաշտպան կազմակերպություններից: Ակադեմիայում քվերակությունն իրականացվել էր լրացուցիչ ցուցակներով, որի արդյունքում մոտ 500 ուսանող քվեարկել էր առանց դիտորդների: ԿԸՀ փոխանցմամբ` ընտրական հանձնաժողովը թույլ է տվել մի շարք կոպիտ խախտումներ, կազմվել են արձանագրություններ, եւ գործերը փոխանցվել են իրավապահ մարմիններին: ԿԸՀ նախագահը շրջանային ընտրական հանձնաժողովի նախագահից նաեւ պահանջել է հրաժարական տալ: