Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կառավարության շենքի մոտից սուր սննդային թունավորմամբ հիվանդանոց է տեղափոխվել բողոքի ակցիայի առնվազն 36 մասնակից:
Ինչպես հաղորդում է եգիպտական Al-Ahram թերթը, թունավորման աղբյուր են եղել մսով լոշիկները, որոնք վրանային ճամբարում բաժանել է անծանոթ մի կին:
Ականատեսների խոսքերով՝ կնոջը նախկինում երբեք ոչ-ոք ճամբարում չի տեսել: Նա կառավարության շենքի մոտ է եկել մեքենայով, ցուցարարնեին լոշիկներ է բաժանել և հեռացել: Որոշ ժամանակ անց ցուցարարների ինքնազգացողությունը վատացել է:
Ցուցարարները կասկածներ ունեն, որ իրենց հատուկ են թունավորել՝ իրենց ակցիային խոչընդոտելու համար:











































