ԼՂՀ 2011թվականի բյուջեով նախատեսվում է, որ առաջին անգամ Ղարաբաղում կարդադրեն 180 մլն կվ ժամ էլեկտրոնեերգիա: Այդ մասին ԼՂՀ ԱԺ-ում բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարել է ԼՂՀ փոխվարչապետ Սպարտակ Թևոսյանը: Փոխվարչապետն ասել է, որ այդքան էլեկտրոէներգիա նախատեսվում է արտադրել «Սարսանգ» և «Տրղե-մեկ» ՀԵԿ-երի միջոցով: Թևոսյանը հայտարարել է նաև, որ գալիք տարվա բյուջեով ԼՂՀ կառավարությունը նախատեսել է ինը տոկոս տնտեսական աճ: