Դեկտեմբերի 18-19-ը դեսպան Մուրադ Մուրադյանն այցելել է Զի-Քար նահանգ, որտեղ հանդիպումներ է ունեցել Զի Քարի նահանգապետ Տալեբ Ալ Հասանի, Մեջլիսի նախագահ Քուսայ Օմար Ալ Հաջ Շարիֆ Ալ Աբադիի, ներդրումների հանձնաժողովի նախագահ Լուայ Խեյրուլլայի եւ Իրաքի գործարարների միության Զի-Քարի մասնաճյուղի նախագահ Ահմեդ Բունիանի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Զի-Քարի միջեւ հարաբերությունների զարգացման ուղիները եւ հնարավոր ոլորտները: Զի-Քարի իշխանությունները ներկայացրել են նահանգի առջեւ կանգնած խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները եւ ընդունված ներդրումային ծրագրերը: Դեսպան Մուրադյանը նշել է, որ հայ գործարարները կարող են մասնակցել տարբեր ծրագրերի եւ իրենց լուման ներդնել Իրաքի վերակառուցման գործում:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ դեսպանությունը կուսումնասիրի հայկական ընկերությունների մասնակցությունը Զի-Քարի ներդրումային ծրագրերին, մասնավորապես` շինարարության, էներգետիկայի եւ առեւտրի բնագավառներում: