Ռուսաստանի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը հայտարարել է, որ հանուն այդ պաշտոնի պատրաստ է ամուսնանալ:
«Եթե նախագահական ընտրություններում դա անհրաժեշտ լինի երկրի և հաղթանակի համար, ես անգամ դրան եմ պատրաստ»,- ասել է Պրոխորովը, որի խոսքերը մեջբերում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, երեկ նույն գործակալությունը՝ վկայակոչելով գործարարին մոտ կանգնած շրջապատը, հայտնում էր, որ միլիարդատիրոջ ընկերները գիտակցում են նրա համար «պոտենցիալ առաջին տիկին» գտնելու կարևորությունը և «խոստանում են» նրան ամուսնացնել:











































