Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին երեկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնին անվանել է «կամակոր երեխա», քանի որ վերջինս հրաժարվել էր ստորագրել ԵՄ համաձայնագիրը՝ պայմանագրերում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ:
Սարկոզիի կողմից նման հայտարարություն եղավ այն բանից հետո, երբ Բրիտանիայում պահպանողական թևի ներկայացուցիչները պարոն Քեմերոնին ողջունել էին ամբողջ երկու րոպե ծափահարելով և սեղաններին հարավածելով` նշելու համար Բրյուսելի վեհաժողովի նրա պատմական մերժումը:
Վարչապետն ասել էր, որ գրեթե ստացել էր այլ պետությունների աջակցությունը իր դիրքորոշման վերաբերյալ, քանի որ, ըստ նրա, հեռախոսազանգեր էր ստացել Շվեդիայի վարչապետ Ֆրեդերիկ Ռեինֆելդտից և Իռլանդիայի վարչապետ Էնդա Քենիից:
Mail Online-ը գրում է, թե Սարկոզին հայտարարել է, որ Քեմերոնը «քաղաքական պարտություն է կրել», քանի որ ոչ մի պետություն չհետևեց նրա օրինակին:








































