Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց, որ մինչև Ամանոր իրենք շարունակելու են աշխատել նախկին ռիթմով: «Կլինեն քաղխորհրդի նիստեր, ակցիաներ, մամուլի ասուլիսներ»,- ասաց նա: Լևոն Զուրաբյանը դժվարացավ ասել, թե մինչև Ամանոր ՀԱԿ-ը կկազմակերպի՞ մարզային ակցիաներ, թե՞ ոչ: «Առայժմ այդ հարցը որոշված չէ»,- մեր հարցին այսպես արձագանքեց ՀԱԿ համակարգողը: