Դեկտեմբերի 20-ին ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ տաքսի ծառայություններից մեկի վարորդ, 1954 թ. ծնված Նորիկ Ա.-ն, ժամը 08.30-ի սահմաններում վարելով իրեն ամրակցված «Դեու-Նեքսիա» մակնիշի ավտոմեքենան, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում վրաերթի է ենթարկել 1961 թ. ծնված Ժորա Մ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նորիկ Ա.-ն մեղայականով ներկայացել է բաժին:
Կատարվում է նախաքննության: