ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հյուսիսային Կարոլինայի ֆորթ Բրեգ ռազմական բազայում իր ելույթով նշանավորել է Իրաքի պատերազմի ավարտը և զինվորներին ասել. «բարի գալուստ»:
Նա հարգանքի տուրք է մատուցել բոլոր զինվորներին, ովքեր ծառայել են հակամարտության ողջ ընթացքում, և նրանց, ովքեր մահացել են պատերազմի ժամանակ, և վետերաններին, ովքեր վերադարձել են երկիր:
BBC News-ը հայտնում է, որ Ֆորթ Բրեգի ռազմական բազայի ավելի քան 200 զինվոր է սպանվել 9 տարի տևած պատերազմի ընթացքում:
Ամերիկացի վերջին զինվորները կհեռանան Իրաքից մոտակա մի քանի օրերի ընթացքում:











































