Գերմանական Նոյհաուզենում՝ Բրանդենբուրգի դաշնային տարածքում պայթել է ռումբ, որը մնացել էր Երկրորդ համաշխարհային պատերազմից: 100 կիլոգրամանոց ռումբի պայթյունը հողի վրա տասը մետր տրամագծով հետք է թողել: Այս մասին հաղորդում է lenta.ru կայքը:
Տեղի բնակիչներից ոչ ոք չի տուժել: Պայթյունը տեղի է ունեցել բնակելի վայրերից հեռու: Բնակիչներն ասում են, որ լսել են միայն պայթյունի ձայնը: Թե ինչու է պայթել ռումբը, որը հողի մեջ է եղել մի քանի տասնամյակ, չի հաղորդվում:
Դեպքի վայրի հարևանությամբ գտնվում է սպորտային օդանավակայան, որտեղ հոկտեմբերի վերջին վնասազերծել էին դարձյալ Երկրորդ համաշխարհային պատերզամից մնացած 200 կիլոգրամանոց ռումբ:









































