Thursday, 25 04 2024
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ

Մայր աթոռ. Դպրանոցը 20 տարեկան է

Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ տեղի ունեցավ Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի հիմնադրման 20-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստ: Նիստին ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարձրաստիճան հոգևորականներ, ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Երևանի Պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:
Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ Տ. Շնորհք աբեղա Սարգսյանի բացման խոսքից հետո շնորհավորանքի խոսք ասաց ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Անդրադառնալով հոգևոր կրթության կարևորությանը՝ նախարարը նշեց. «Հոգևոր կրթությունն իրականում միշտ արդիական, ապագային միտված և իր պահանջարկն ունեցող կրթություն է, հատկապես 21-րդ դարում, որն արդեն բազմաթիվ վերլուծաբանների կողմից հոռետեսորեն բնորոշվում է որպես մի դար, երբ մարդիկ կփորձեն ավելի հեռանալ Աստծուց»:
Ա. Աշոտյանը Նորին Սրբությանը հանձնեց ՀՀ ԿԳ նախարարության ոսկե հուշամեդալը` ազգային և հոգևոր արժեքների պահպանման և զարգացման գործում ունեցած բացառիկ առաքելության, երիտասարդ սերնդի հոգևոր դաստիարակության, կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար: Ապա ՀՀ Կրթության և գիտության նախարարության շնորհակալագրեր հանձնվեցին Գևորգյան ճեմարանի և Վազգենյան դպրանոցի վաստակաշատ մի խումբ դասախոսների:
Հանդիսության ընթացքում շնորհավորանքի խոսք ասաց նաև Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը։ Դպրանոցի շրջանավարտների անունից հանդես եկավ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը։ Լսվեցին նաև Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի, Մաշտոցի անվ. Մատենադարանի ձեռագրատան տնօրեն Գևորգ Տեր-Վարդանյանի բանախոսությունները Սեւանի դպրանոցի պատմության վերաբերյալ։
Գիտաժողովի ավարտին ներկաներին օրհնության իր խոսքն ուղղեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:«Աստծո զորակցությամբ էր, որ իրականություն դարձավ հոգևոր կրթական այս օջախը հաստատելու մեր երազը: Այսօր անհուն երախտագիտություն ենք ապրում, որ կայացավ և ազգային եկեղեցական մեր անդաստանում իր հունձքը տվեց Սևանի Վազգենյան դպրանոցը, որը դարձավ դարեր ի վեր Սևանավանքում գործած և հոգեմտավոր բեղուն ու նշանակալի առաքելությամբ հայտնի վարդապետարանի ժառանգության և ավանդների շարունակողը: …20 տարիների ընթացքում դպրանոցը կրթել է եկեղեցականներ, ձևավորել նրանց իբրև հավատավոր հայորդաց հոգևոր մատռվակներ: Ի խորոց սրտի մեր աղոթքն է, որ ամենակալ Տերը հաջողության առաջնորդի Առաքելական մեր սուրբ եկեղեցու կրթական հաստատությունները, իր ամենախնամ Աջի հովանու ներքո պահպանի տեսչական ու դասախոսական կազմը և սիրելի սաներին, իր երկնառաք օրհնությունն անպակաս դարձնի ուսումնակրթական մեր հաստատություններից ներս: Թող Տիրոջ սերը, շնորհը և խաղաղությունը միշտ մեզ հետ լինեն այսօր և հավիտյանս, ամեն»:
Եզրափակելով խոսքը՝ Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել դպրանոցի կայացման և գործում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում