Այսօր Թբիլիսիում կայացած հանդիման ընթացքում Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ հաջի Ալլաշուքյուր Փաշազադեն Վրաստանի` Իլյա Երկրորդ պատրիարքին հրավիրվել է Ադրբեջան: Այդ մասին հաղորդել է Կովկասի մուսուլմանների վարչության մամուլի ծառայության ղեկավար Ռահիմա Դադաշևան: «Հանդիպման ընթացքում նշվել է երկու երկրների միջև մշակույթի բնագավառում կապերի հետագա զարգացման կարևորությունը: Ադրբեջանը և Վրաստանը պաշտպանում են միմյանց երկրների տարածքային ամբողջականությունը»,-ասված է հաղորդագրության մեջ: Այսօր սկսվել է Փաշազադեի այցը Վրաստան, հայտնում է Тrend-ը: