«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից 2011 թվականին իրականացվել է շուրջ 41 մլն դրամի ներդրում՝ Երևանի քաղաքապետարանի կողմից ուսումնական հաստատությունների ջեռուցման ծրագրի շրջանակում:
Ընկերությունից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ մայրաքաղաքի թվով 9 մանկապարտեզների և 6 արվեստի ու երաժշտական դպրոցների ջեռուցման համակարգերը սնող արտաքին գազատարների կառուցման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են:











































